ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է BILD am Sonntag-ի հարցին, թե ում կընդգրկեր այս տարվա Ոսկե գնդակի հավակնորդների իր լավագույն եռյակում։
Մեսսին առաջին տեղում նշել է թիմակից Նեյմարին։ Երկրորդ տեղում «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է։ Մեսսիի վարկածով լավագույն եռյակը եզրափակել է ևս մեկ իր թիմակից, հարձակվող Կիլիան Մբապեն։
Նշենք Մեսսին ընդգրկված է «Ոսկե գնդակի» պաշտոնական կարճ ցուցակում: Ըստ միջազգային լրատվամիջողների՝ մրցանակը ստանալու գլխավոր ֆավորիտներն են համարվում Լիոնել Մեսսին, Ռոբերտ Լևանդովսկին, Ժորժինյոն, Կարիմ Բենզեման։
Մրցանակաբաշխությունը նախատեսված է նոյեմբերի 29-ին, Փարիզում։