VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանում կայացավ «ԱԻԱ Սթարս» — «Գյումրի» խաղը, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը:
«Գյումրի»-ն տոնեց չորրորդ հաղթանակը՝ 85-92 հաշվով առավելության հասնելով «ԱԻԱ Սթարս» ակումբի նկատմամբ:
Խաղում ամենաարդյունավետը Քրիս Ջոնսոնն էր (Գյումրի)՝ վաստակած 32 միավորով: Նա նաև կատարեց 5 արդյունավետ փոխանցում: