«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը ցանկանում է, որ «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Ջո Գոմեսը վարձավճարով միանա իր թիմին: Այս մասին հաղորդում է Express-ը։
Աղբյուրի համաձայն՝ թիմի նոր մարզիչը հունվարյան տրանսֆերային պատուհանից առաջ առաջնահերթություն է տալիս պաշտպանությունն ուժեղացնելուն։
Գոմեսը կանոնավոր խաղային պրակտիկա չունի «Լիվերպուլում», ինչը կարող է ազդել ֆուտբոլիստի որոշման վրա: