Մադրիդի «Ռեալը» կողմնորոշվել է կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի ապագայի հարցում։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, «Արքայական ակումբը» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետն իսպանացու հետ, սակայն եթե այդ տարբերակը չստացվի, ստիպված տրանսֆերի է հանելու վերջինիս՝ նվազագույնը 50 միլիոն եվրոյի դիմաց։
Ասենսիոյի ծառայություններով հետաքրքրվում է Լոնդոնի «Արսենալը»։ Հենց անգլիական ակումբն էլ համարվում է ֆուտբոլիստին ձեռք բերելու գլխավոր ֆավորիտը։
























































