Մադրիդի «Ռեալի» պաշտպան Խեսուս Վալյեխոն կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում են իսպանական մի շարք լրատվականներ, ֆուտբոլիստին իրենց կազմում ցանկանում են տեսնել «Գրանադան», «Բետիսը» և «Վուլվերհեմփթոնը»։
Հիշեցնենք, որ պաշտպանն արդեն իսկ հանդես է եկել «գայլերի» կազմում։ «Վուլվերհեմփթոնը» ցանկանում է վարձակալել վերջինիս՝ հետագայում ամբողջական տրանսֆերը գնելու պայմանով։ Վալյեխոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է հինգ միլիոն եվրո։
























































