Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար Ռուսաստանի հավաքականը անցումային խաղերի շրջանակում կպայքարի Լեհաստանի ընտրանու հետ։
Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես պետք է «չեզոքացնել» Լեհաստանի ընտրանու առաջատար Ռոբերտ Լևանդովսկուն։
«Վերահսկողություն պետք է սահմանել ոչ միայն Լևանդովսկու նկատմամբ՝ այլև ողջ Լեհաստանի ընտրանու։ Մենք նույն մտքով և մարտավարությամբ ենք խաղացել նաև խորվաթների դեմ խաղում։
Լեհաստանի հավաքականում կան բազմաթիվ այլ խաղացողներ, որոնք մեզ կարող են տհաճություններ պատճառել։
Ես ցանկանում եմ, որ իմ թիմը հարձակողական ֆուտբոլ խաղա, բայց միայն ցանկությունը բավարար չէ այդ ամենն իրագործելու համար։ Պետք է աշխատել այդ ուղղությամբ»,- նշել է ռուս մասնագետը։























































