Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը նշել է, որ առաջարկ ստանալու դեպքում պատրաստ է գլխավորել Լեհաստանի հավաքականը։
«Այս պահին Լեհաստանի հավաքականն ունի գլխավոր մարզիչ, սակայն, առաջարկ ստանալու դեպքում, սիրով կընդունեմ այն։
Նաև նշեմ, որ Ռուսաստանի հավաքականից հրավերի դեպքում ևս կտամ դրական պատասխան»,- Չերչեսովի խոսքերն է մեջբերում sport-express-ը։























































