Գերմանացի մասնագետ Ռալֆ Ռանգնիկը, որը հավանաբար մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը», անգլիական ակումբում կարող է աշխատել նաև հաջորդ մրցաշրջանում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, 63-ամյա մարզիչը պատրաստակամություն է հայտնել նաև մյուս մրցաշրջանում գլխավորել մանկունիական ակումբը, եթե վերջինիս ղեկավարությունն ունենա նման ցանկություն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընթացիկ մրցաշրաջանի ավարտից հետո Ռանգնիկը երկու տարով նշանակվելու է «կարմիր սատանաների» խորհրդատուի հաստիքում։
























































