Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է ԱԱ-2022-ի որակավորման փուլի անցումային խաղերի վիճակահանության արդյունքները։
«Մեզ համար վիճակահանությունը ծանր էր։ Հյուսիսային Մակեդոնիան լավ թիմ է։ Այն լուրջ մրցակից է»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Match TV-ն։
Հիշեցնենք՝ Իտալիան C խմբում է, որտեղ զույգերն այս տեսքն ունեն․ Իտալիա-Հս Մակեդոնիա, Պորտուգալիա-Թուրքիա։