ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոսել այն մասին, թե արդյոք Լիոնել Մեսսին արժանի՞ է «Ոսկե գնդակը» ստանալուն։ Ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
-Մեսսին արժանի՞ է այս տարի «Ոսկե գնդակ» ստանալուն։
-Կարծում եմ՝ այո։ Նրա կարիերայում կարևոր տարի էր։ Նա վերջապես իր երկրի հետ հաղթեց Ամերիկայի Գավաթը։ Ամենաշատը դրա համար է արժանի։
-Մեսսին երջանի՞կ է Փարիզում։
-Նա շատ գոհ է։ Ընտանիքը լավ է հարմարվում, երեխաները հաճույքով սովորում են։ Նա լավ ադապտացվում է թիմում։
Նրա համար հեշտ չէ, քանի որ ողջ կյանքն ապրել է Բարսելոնայում։ Նոր տուն, նոր դպրոց, նրա համար հեշտ չէ։ Նրա համար, ով սովոր է անընդհատ ակումբներ փոխել, ավելի հեշտ է։ Լեոն ողջ կյանքում մի տեղում է եղել։ Բայց նա շատ երջանիկ է, իսկ դա ամենակարևորն է։