«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է այն մասին, թե ակումբն ում է ցանկանում ձեռք բերել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում.
«Հարձակվո՞ղ ձեռք բերել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը. մեզ այնպիսի հարձակվող է պետք, որը կկոտրի իր քիթը կամ մատը, բայց այդուհանդերձ գոլ կխփի: Մեզ այդպիսի խաղացողներ են պետք:
Ինչը՞ կարող է գրավել Բրունու Ֆերնանդեշին. շատ բան: Հույս ունեմ, որ մենք կարող ենք ավարտել այդ գործարքը, իսկ հետո արդեն ավելի շատ կխոսենք այդ տղայի մասին: Արդյոք նա կխաղա՞ «Վուլվերհեմփթոնի» հետ. սկզբում պետք է պայմանագիր կնքել, իսկ հետո ավարտել այդ տրանսֆերը: Նա լավ մարզավիճակում է ու պատրաստ է խաղալ»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում Evening Standard-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Ուլե-Գունար Սուլշերի սաները 24 տուրից հետո 34 միավոր են վաստակել: