«Մարսելի» նախագահ Պաբլո Լոնգորիան մեկնաբանել է «Լիոնի» դեմ խաղի սկանդալային միջադեպը:
«Մենք եկել էինք ֆուտբոլ խաղալու, բայց հայտնվեցինք պատերազմում: Պայեն հիմա հոգեբանական լավ վիճակում չի գտնվում: Դա նորմալ չէ:
Միշտ դատապարտում ենք ամեն տեսակ բռնությունը ֆուտբոլում: Ով սիրում է այս մարզաձևը, չի կարող անտարբեր անցնել այսպիսի դեպքերի կողքով:
Անկեղծ եմ ասում` ես չգիտեմ այս խնդրի լուծման ձևը: Դա կարգապահական կոմիտեի լուծելու հարցն է»,- ֆրանսիական ակումբի նախագահի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը:
«Լիոն»- «Մարսել» հանդիպման 10-րդ րոպեին գլխավոր մրցավարը դադարեցրել է խաղը, «Լիոնի» երկրպագուների պահվածքի պատճառով: Նրանցից մեկը շիշը նետել է Դիմիտրի Պայեի ուղղությամբ, որը դիպչել է ֆուտբոլիստի գլխին: