Ա Սերիայի 14-րդ տուրում «Ջենոայի» նկատմամբ 2-0 հաշվով տոնած հաղթանակից հետո մրցակցի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյի նորամուտի խաղին է անդրադարձել Ժոզե Մոուրինյոն։
«Խաղից առաջ Շևչենկոն ինձ գինի նվիրեց։ Դա ընդունված ավանդույթ է անգլիական ֆուտբոլում, որտեղ հյուրընկալող թիմի մարզիչը գինի է նվիրում գործընկերոջը։
Ես հասցրի շփվել նաև նրա օգնական Մաուրո Տասոտիի հետ։ Ես ուրախ եմ հաղթանակի համար, բայց տխուր՝ Անդրեյի համար։
Միևնույն ժամանակ վստահ եմ, որ նրա հաղթանակները ևս իրենց երկար սպասեցնել չեն տա։ Մի օր էլ Շևչենկոն կուրախանա իմ պարտությամբ»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։