Լա Լիգայի 14-րդ տուրում «Բարսելոնան» կատալոնական դերբիի շրջանակում նվազագույն 1-0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։
Բացի, այն որ իսպանական գրանդի գլխավոր մարզչի պաշտոնում Չավիի նորամուտը ստացվեց հաղթական, «կապտանռնագույնները» ևս մեկ խաղով մեծացրին «Էսպանյոլի» դեմ կայացած դիմակայությունների հրաշալի ցուցանիշը։
Լա Լիգայի շրջանակում «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած խաղերում «Բարսելոնան» «Էսպանյոլին» հաղթում է 14-րդ անընդմեջ խաղում։ Բացի այդ, այդ խաղերից 11-ում «Էսպանյոլի» խաղացողները չեն կարողացել մրցակցի դարպասն ուղարկել գեթ մեկ գնդակ։
























































