Լա Լիգայի 14-րդ տուրում «Բարսելոնան» կատալոնական դերբիի շրջանակում 1-0 հաշվով առավելության հասավ «Էսպանյոլի» նկատմամբ։
Չավիի նորամուտի խաղում «Բարսելոնային» հաղթանակ պարգևեց 48-րդ րոպեին Մեմֆիս Դեպայի՝ 11-մետրանոցից խփած միակ գոլը։ Այս հաղթանակի շնորհիվ «կապտանռնագույնները» վաստակեցին 20 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։
«Էսպանյոլը» 17 միավորով մնաց 11-րդ հորիզոնականում։
























































