Իտալական Ա Սերիայի 13-րդ տուրում «Միլանը» արտագնա խաղում պարտվեց «Ֆիորենտինային»:
Առաջին կեսում տանտերերը 2 գոլ խփեցին: 60-րդ րոպեին Վլահովիրչը հաշիվը դարձրեց 3:0: Երկու րոպե անց Իբրահիմովիչը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 5 րոպե անց շվեց հարձակվողը երկրորդ գոլը խփեց:
Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Վլահովիչը հաշիվը դարձրեց 4:2, իսկ 96-ին Վենուտիի ինքնագոլի արդյունքում հաշիվը դարձավ 4:3:
Այսպիսով, «Միլանն» առաջին պարտությունը կրեց Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում:
























































