Լոնդոնի «Չելսիի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը պատրաստվում է հեռանալ անգլիական գրանդից։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, գերմանացին չի ցանկանում երկարաձգել «ազնվականների» հետ պայմանագրի ժամկետը։ Ըստ աղբյուրի՝ պաշտպանի տրանսֆերը ձեռք բերելու երկու հիմնական թեկնածուներն են ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը»։
Ռյուդիգերի ծառայություններով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան», սակայն գերմանական ակումբը չի կարող առաջիկա ձմռանը ձեռք բերել վերջինիս տրանսֆերը՝ բավարար ֆինանսական բավարար միջոցներ չունենալու պատճառով։ Մյունխենցիները ցանկանում են սպասել մինչև ամառ, երբ Ռյուդիգերը կունենա ազատ գործակալի կարգավիճակ։
























































