Անգլիայի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում «Ասթոն Վիլան» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Բրայթոնին»։
Սթիվեն Ջերարդի գլխավորությամբ անցկացված առաջին խաղում տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Օլի Ուոտկինսը և Տիրոն Մինգսը։
Հիշեցնենք, որ մինչ այս կայացած նախորդ հինգ խաղերում «Ասթոն Վիլան» կրել էր նույնքան պարտություն։
Այս հաղթանակի շնորհիվ Ջերարդի թիմը վաստակեց 13 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։
























































