Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը նշել է՝ ըստ իրեն ով կստանա «Ոսկե Գնդակը»։
«Մրցանակը կհանձնեի ոչ թե Մեսսիին, այլ Լևանդովսկուն։ Նա թոփ ակումբում 60 գոլ է հեղինակել։ Ի՞նչ է պետք ավելի, որ այդ հարձակվողն արժանի լինի հաղթելու»,- նշել է ռուս մասնագետը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ France Football-ը պատրաստվում է մրցանակը հանձնել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին։
Հիշեցնենք, որ մրցանակաբաշխությունը կկայանա նոյեմբերի 29-ին։























































