«Ռոմայի» երկու ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով։
Ինչպես տեղեկացնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը, կիսապաշտպաններ Բրայան Քրիստանտեի և Գոնսալո Վիլյարի հանձնած վերջին թեստի պատասխանը եղել է դրական։
Ֆուտբոլիստներն այժմ գտնվում են կարանտինում, նրանց ինքնազգացողությունը լավ է։
Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցելու է «Ջենոայի» հետ։ Հանդիպումը կայանալու է նոյեմբերի 21-ին՝ ժամը 23։45-ին։
























































