Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին գլխավոր մարզիչ Իվիցա Օլիչն իր դժգոհությունն է հայտնել ռուսական ակումբի ղեկավարության վերաբերյալ։
«Ես երբեք չեմ վերադառնա ԲԿՄԱ, քանի դեռ այնտեղ աշխատում է ներկայիս ղեկավարությունը, մասնավորապես՝ տնօրեն Ռոման Բաբաևը։
ԲԿՄԱ-ն լավ ակումբ է, հուսով եմ, որ մի օր այնտեղ կհայտնվեն այնպիսի ղեկավարներ, որոնք կփոխեն ամեն բան։ Այն, ինչ տեղի ունեցավ ինձ հետ, ակումբի մեղավորությունը չէ, պարզապես ներկայիս ղեկավարությունը իրեն այնքան էլ կոռեկտ չպահեց։
Ես իմ տեսակետներն ունեի՝ կապված թիմի զարգացման հետ, նրանք՝ իրենցը»,- այս մասին Օլիչը նշել է Чемпионат-ի հետ զրույցի ընթացքում։
Հիշեցնենք, որ խորվաթ մասնագետը ռուսական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում էր նշանակվել անցած մրցաշրջանի վերջում, սակայն մի քանի ամիս անց հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից։
























































