Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն խոսել է ժամանակակից ֆուտբոլում խաղացողների տրանսֆերային բարձր արժեքների մասին։
«Այժմ ֆուտբոլիստները շատ ավելի մեծ գումարներ են վաստակում, քան նախկինում։ Աշխարհի առաջնության չեմպիոն հռչակվելուց հետո նորմալ խաղացողին բոլորը լեգենդ են դարձնում։
2006 թվականին նվաճածս «Ոսկե գնդակը» իմ ցուցադրած խաղի արդյունքն էր, սակայն դա ընդամենը պատասխանն էր այն ամենի, ինչ ես ցուցադրել էի խաղադաշտում։
Աշխարհի առաջնության չեմպիոն դառնալուց հետո իմ տրանսֆերային արժեքը կազմում էր 100 միլիոն ֆունտ, բայց չեմ կարող պատկերացնել՝ ինչքան կկազմեր այն մեր օրերում»,- Կանավարոյի խոսքերն է մեջբերում The Sun-ը։
























































