Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը կարծիք է հայտնել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ որևէ թոփ ակումբ տեղափոխվելու վերաբերյալ։
«Զախարյանը բավականին տաղանդավոր ֆուտբոլիստ է։ Նա իսկապես ինձ շատ է դուր գալիս։ Ռուսաստանում քիչ ֆուտբոլիստներ են կարողանում «կարդալ» խաղը, իսկ Արսենը կարողանում է մի քանի քայլ միանգամից հաշվարկել։
Իմ կարծիքով ճիշտ չէ նման տարիքում ֆուտբոլիստի՝ ավելի ուժեղ առաջնություն տեղափոխվելը։ Արտերկրում շատ ավելի դժվար է լինելու։ Ժամանակին մենք 20-21 տարեկանում լքում էինք Ռուսաստանը, սակայն այն ժամանակ մենք այլընտրանք չունեինք։
Ինչպես նշել է Անդրեյ Վորոնինը, Արսենին պետք է հանգիստ թողնել։ Նա դեռևս պետք է խաղա այստեղ և վստահություն զգա սեփական ուժերին։
Արտասահմանյան ակումբում Արսենը չի կարողանա զգալ բավարար վստահություն, քանի որ կբախվի բազմաթիվ դժվարությունների»,- այս մասին նշել է Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացողը։























































