«Բարսելոնան» սահմանել է ակումբի նորեկ Դանի Ալվեսի հրաժարագինը։
Ինչպես տեղեկացնում է RAC1-ը, չնայած համաձայնագիրը նախատեսված է կես տարով՝ այն երկարաձգելու հնարավորությամբ, այնուամենայնիվ իսպանական գրանդը բրազիլացի ֆուտբոլիստի համար սահմանել է 100 միլիոն եվրո հրաժարագին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալվեսը համաձայնվել է ստանալ ակումբում ամենացածր աշխատավարձը։ Հիշեցնենք, որ 38-ամյա ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմում հանդես է գալու 8 համարի մարզահագուստով։
























































