Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան խոսել է իր հաճախորդներից մի քանիսի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին։
«Հնարավո՞ր է, որ Ռոմանյոլին մնա «Միլանում», պատասխանս է՝ այո։
Իբրահիմովիչը երբեք չի փոխվում։ Նա այն է, ինչ կա։ Իբրան հավանաբար կերկարաձգի պայմանագրի ժամկետը։
Դոնարումայի շուրջ ծավալվող իրադարձությունները բավականին հետաքրքիր իրավիճակ են առաջացրել։ Ես արդեն ասել եմ, որ նա խնդիրներ չի ունենա, և իսկապես այդ խնդիրները չկան։ Ես իմ ոչ մի որոշման համար չեմ փոշմանում։
Բերնարդեսկիին կորցնելու մասին կասեմ հետևյալը․ եթե ես կորցնում եմ իմ հաճախորդներից որևէ մեկին, դա բացառապես տեղի է ունենում իմ մեղքով։ Նրանք միշտ կարող են հեռանալ, քանի որ իմ բանտարկյալները չեն համարվում»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում Gazzetta dello Sport-ը։























































