The Times-ը հայտնում է, որ «Նյուքասլ Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ միանգամից մի քանի խաղացողների հետ պայմանագիր կնքել։
Աղբյուրի համաձայն՝ «կաչաղակները» պատրաստվում են գնել «Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչին և պաշտպան Ստեֆան դե Վրեյին։
«Լացիոյի» դարպասապահ Թոմաս Ստրակոշան ևս անգլիական ակումբի տրանսֆերային գլխավոր թիրախներից է:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 11 տուրից հետո «Նյուքասլը» 5 միավորով զբաղեցնում է 19-րդ տեղը։
























































