«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատրաստ է պայմանագիր կնքել իտալական ակումբի հետ մինչև 2023 թվականը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 40-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը ռոսոներիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։ Գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը։
«Միլանը» ցանկանում է երկարաձգել պայմանագրերը նաև Թեո Էրնանդեսի, Ռաֆայել Լեաուի և Իսմայել Բենասերի հետ։
Այս մրցաշրջանում Իբրահիմովիչը անցկացրել է 8 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։
























































