VBET ՀՊԼ-ի 14-րդ տուրի շրջանակում այսօր «Նորավանքը» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Նախ հանդիպման 11-րդ րոպեին հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց Դեբլեն, իսկ երկրորդ խաղակեսում տանտերերի կազմում պատասխան գոլը խփեց Մուստաֆինը։
Այս խաղից առաջ տանտերերն իրենց ակտիվում ունեն 9 միավոր և 8-րդն են մրցաշարային աղյուսակում, իսկ հյուրերը՝ 27 միավորով 2-3-րդ տեղն են կիսում «Փյունիկի» հետ։
























































