«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է խաղի ժամանակ ֆուտբոլիստների հետ շփման մասին։ Մասնագետի խոսքերն է մեջբերել Ալֆրեդո Պեդուլիի կայքը։
-Խաղերի ժամանակ ինչպե՞ս եք շփվում ֆուտբոլիստների հետ։
-Կցանկանայի ավելի հաճախ դա անել։ Ես թայմ-աութներ կբերեի ֆուտբոլ։ Ես նաև մաքուր խաղաժամանակի կողմնակից եմ։
Թայմ-աութ կավելացնեի առաջին կեսի միջնամասում, որպեսզի իմ միջամտությունն ավելի հստակ դառնար։ Մնացածն ընդմիջմանը կասեի։
Փորձում եմ համադրել տակտիկական պահերը մոտիվացիայի հետ, որ խաղի մնացած մասը լավ անցնի։
























































