Անգլիայի Պրեմիեր լիգան կստեղծի ունիվերսալ տվյալների բազա ոչ սպիտակամորթ մարզիչների համար։
Նախատեսվում է, որ տվյալների բազան կներառի տեղեկատվություն սևամորթ մարզիչների, ասիական ծագում ունեցող մասնագետների և այլ էթնիկ փոքրամասնությունների մասին։ Տվյալների բազան բաց կլինի ինքնագրանցման համար։ Երկու սեռերի մարզիչները կկարողանան գրանցել իրենց պրոֆիլը, եթե նրանք ունենան առնվազն ՈՒԵՖԱ B արտոնագիր:
Ակումբների համար տվյալների բազայում տեսանելի կլինի մարզչի որակավորումն ու փորձը, բայց ոչ նրա անունը, որպեսզի ապահովվի մասնագետի ընտրության լիարժեք թափանցիկություն։
Այս տվյալների բազայի ստեղծման նպատակն է մեծացնել էթնիկական բազմազանությունը մարզիչների շրջանում, գրում է Daily Mail-ը։
Սա կհեշտացնի անգլիական ակումբների համար մասնագետներ վարձել՝ Բազմազանության օրենսդրությանը համապատասխանելու համար, որը պահանջում է 25%-ով ապահովել սևամորթների և ասիացիների մարզչական նշանակումներ:
Այս պահին Պրեմիեր լիգայի և EFL-ի (Չեմպիոնշիփ, Լիգա 1 և Լիգա 2) 92 մարզիչներից միայն 5-ն են ներկայացնում ազգային փոքրամասնությունները:
























































