42-րդ տարեկան հասակում մահացել է «Կռիլյա Սովետովի» կազմում Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր, Բելառուսի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դենիս Կովբան, հայտնում է Սամարան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 11-ին ֆուտբոլիստի կինը հայտնել էր, որ Կովբան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ կորոնավիրուսի պատճառով։
Կովբան ռուսական ակումբի կազմում դարձել է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր և երկրի գավաթի եզրափակչի մասնակից։
Նա նաև 35 հանդիպում է անցկացրել և 2 գոլ խփել Բելառուսի հավաքականի կազմում։























































