Նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն հավակնում է իր Կամերունի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահի պաշտոնին:
Չորեքշաբթի օրը 40-ամյա Էտո’Օ-ն պաշտոնապես գրանցել է իր թեկնածությունը։
«Ես կլինեմ հաջորդ նախագահը», — ասել է «Բարսելոնայի», «Ինտերի» և «Չելսիի» նախկին ֆուտբոլստը, երբ երկրպագուների ուղեկցությամբ գնացել է ասոցիացիայի շտաբ Յաունդեում:
Նշենք, որ 2022թ Կամերունը կհյուրընկալի Աֆրիկայի գավաթի խաղարկությունը (հունվարի 9-ից փետրվարի 6-ը):























































