«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը խոսել է Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ տեղափոխության մասին։
«Զղջո՞ւմ է Մեսսին ՊՍԺ տեղափոխության համար։ Պե՞տք է ես ինչ-որ բան պատասխանեմ։ Եթե ինձ մի երկու ժամ ժամանակ տաք, կգնամ ու կգտնեմ նրան։
Այդ տղան ինձ համար տեսածս խաղացողների մեջ մեծագույնն է։ Մեծ խաղացողները միշտ բավական չեն, հատկապես եթե հիանալի հարաբերություններ ունեք։ Անհավանական կլիներ վերադառնալ «Բարսա» ու նրան այստեղ տեսնել, բայց, ցավոք, անհնար էր։
Շատ եմ սիրում Լեոյին ու նրա ընտանիքին, բայց հիմա «Բարսայի» մոտ նոր շրջան է։ Ես բոլորին կոչ կանեի վերադառնալ ակումբ, եթե դա հնարավոր լիներ, քանի որ «Բարսան» լավագույն վայրն է։ Բայց հիմա այլ պատմություն է սկսվել, և մենք այդ մասին պիտի մտածենք»,- Ալվեշի խոսքերն է փոխանցում AS-ը։
























































