Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Մադրիդում մասնակցել է Մադրիդի Եվրոպական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը, որտեղ նրանք սովորում են Մադրիդի «Ռեալի» ծրագրով։
Մադրիդի «Ռեալը» ամենամեծ պատմություն ունեցող և աշխարհի ամենամեծ հեղինակություն վայելող ակումբն է։ Նա ունի ամենամեծ երկրպագուների բազան, և սա մեծ պատասխանատվություն է:
Այս ակումբը 13 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, ուրիշ ոչ ոքի դա չի հաջողվել: Այս ամենը շնորհիվ այն արժեքների և մարտահրավերների, որոնք ակումբը պետք է հաղթահարեր: Սրա պատճառով «Ռեալն» այնտեղ է, որտեղ հիմա է։
Ինձ բախտ է վիճակվել մարզել այս ակումբը մի քանի տարի առաջ։ Այժմ ես վերադարձել եմ և փորձում եմ կրկին վայելել աշխատանքս «Ռեալում», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
























































