«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 2021/22 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում ամենաշատ գոլերն է խփել։
Լևանդովսկին Լեհաստանի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կազմում անցկացրած 23 խաղում խփել է 28 գոլ: Ընթացիկ մրցաշրջանի լավագույն 5 ռմբարկուները հետևյալն են.
1. Ռոբերտ Լևանդովսկի (Բավարիա / Լեհաստան) — 28 գոլ 23 խաղում
2. Կարիմ Բենզեմա (Ռեալ/Ֆրանսիա) — 19 գոլ 22 խաղում
3. Էրլինգ Հոլանդ (Բորուսիա Դ/Նորվեգիա) – 18 գոլ 13 խաղում
4. Հարի Քեյն (Տոտենհեմ/Անգլիա) – 17 գոլ 22 խաղում
5. Մեմֆիս Դեպայ (Բարսելոնա / Հոլանդիա) — 16 գոլ 23 խաղում.
























































