«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան խոսել է ֆրանսիացու հավանական տրանսֆերի մասին:
«Ես չեմ կարող որևէ մեկին արգելել, որպեսզի երազեն նրա մասին: Նրանք կարող են հանգիստ դա անել: Առջևում Սուրբ ծնունդ է և տոնական օրեր, այնպես էր կարելի է երազել, բայց պետք չէ ժամանակից առաջ ընկնել:
Չգիտեմ` ինչու, բայց երբ Անգլիայում սկսում ենք քննարկել Պոգբային, անգամ մեռյալներն են արթնանում: եթե ՄՅու-ի նախկին խաղացողները չեն քննարկում ինձ կամ Պոգբային, ուրեմն նրանք ոչինչ չեն քննարկում»,- Ռայոլայի խոսքերն է փոխանցում Sport Witness-ը:
























































