Ծաղկաձորում անցկացվել է մարզահավաք և մինի-մրցաշար Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի կույր ֆուտբոլի թիմերի միջև, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Մրցաշարը, որը Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ, շատ կարևոր դեր ունի ֆուտբոլի մասսայականացման համար և նպաստում է ավելի շատ մարդկանց՝ կույր ֆուտբոլով զբաղվելուն»,- ասված է ՀՖՖ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
























































