«Արսենալն» ու «Միլանը» կպայքարեն «Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանչեշի տրանսֆերի համար, հաղորդում է Le10Sport-ը։
«Զինագործները» հետաքրքրություն են ցուցաբերում 24-ամյա խաղացողի նկատմամբ և կարող են պաշտոնական առաջարկ անել հունվարին:
«Միլանը» նույնպես պատրաստ է սկսել աշխատանք տանել Սանչեշի տրանսֆերի հետ կապված։
Այս մրցաշրջանում Ռենատուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 8 հանդիպման, նա որոշ ժամանակ բաց է թողել վնասվածքի պատճառով։
























































