Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոյի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Բոտաֆոգոն» և «Ֆլումինենսեն», հաղորդում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ բրազիլական ակումբները մտադիր են ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել 2022 թվականի ամռանը, երբ նա դառնա ազատ գործակալ։
Ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում ֆավորիտը «Ֆլումինենսեն» է, քանի որ Մարսելոն այս ակումբի սան է։
Այս մրցաշրջանում 33-ամյա Մարսելոն «Ռեալի» կազմում չորս հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
























































