«Բարսելոնան» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին։
AS-ի փոխանցմամբ՝ կատալոնական թիմի ղեկավարությունը մտադիր է նման քայլի գնալ, քանի որ կարծում է, որ կարող է մեծ գումարով վաստակել Նիդեռլանդների հավաքականի խաղացողի տրանսֆերից։
Transfermarkt պորտալը խաղացողին գնահատում է 90 միլիոն եվրո, նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Դե Յոնգը 24 տարեկան է, և այս մրցաշրջանում նա կատալոնական թիմի կազմում մասնակցել է 13 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։
























































