«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել հարձակվող Մեմֆիս Դեպայից։
Sport.es-ը գրում է, որ Չավին դժգոհ է եղել ֆուտբոլիստի խաղամակարդակից և ապագայում հույս չի դնում նրա վրա։ Հաղորդվում է, որ տրանսֆերը կարող է կայանալ ամռանը, քանի որ ներկայումս կատալոնական թիմը հարձակման գծում խաղացողների մեծ ընտրություն չունի։
Հիշեցնենք, որ Նիդեռլանդների հավաքականի հարձակվողը անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով միացավ «Բարսելոնային»:
Մեմֆիսը 27 տարեկան է, այս մրցաշրջանում նա մասնակցել է Իսպանիայի առաջնության 12 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
























































