Ինչպես տեղեկացնում է Tribalfootball-ը, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատրաստ է պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, սակայն ֆուտբոլիստը խնդրել է ակումբի ղեկավարությանը ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի իր խաղընկերոջը։
Ըստ աղբյուրի, ֆրանսիացի հարձակվողը ցանկանում է, որ «սերուցքայինները» ամռանը ձեռք բերեն Պոլ Պոգբային։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսին կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։
Մբապեն ու Պոգբան լավ ընկերներ են, և երկու ֆրանսիացիների տրանսֆերով հետաքրքրված է նաև նրանց հայրենակից Կարիմ Բենզեման, ով «Ռեալի» առանցքային դեմքերից է։
























































