ԱԱ-2022 ընտրական փուլի Ասիական գոտում տեղի ունեցան հերթական տուրի հանդիպումները (մրցաշարի ավարտին մնաց 4 տուր)։
Ավստրալիայի հավաքականը միավորներ կորցրեց Չինաստանի ընտրանու հետ խաղում և թույլ տվեց ճապոնացիներին շրջանցել իրենց մրցաշարային աղյուսակում․ վերջիններս հաղթեց Օմանին 1-0 հաշվով։ Միակ գոլը խփեց Իտոն։
Սաուդյան Արաբիան հերթական հաղթանակը տարավ․ այս անգամ սաուդցիները նվազագույն հաշվով հաղթեցին վիետնամցիներին։ Հրվ․ Կորեայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Իրաքի նկատմամբ՝ 3-0 հաշվով․ գոլերից մեկը 11մ-ից խփեց Սոն Հին Մինը։ Նույն հաշվով Սիրիայի հավաքականի նկատմամբ հաղթանակ տարավ Իրանը, որի կազմում առաջին գոլը խփեց Սերդար Ազմունը։
Արդյունքներ
Լիբանան — ԱՄԷ․ 0-1
Վիետնամ — Սաուդյան Արաբիա․ 0-1
Իրաք — Հարավային Կորեա․ 0-3
Չինաստան — Ավստրալիա․ 1-1
Սիրիա — Իրան․ 0-3
Օման — Ճապոնիա․ 0-1
Մրցաշարային աղյուսակ
A խումբ
1․ Իրան — 16 միավոր
2․ Հրվ․Կորեա — 14
3․ ԱՄԷ — 6
4․ Լիբանան — 5
5․ Իրաք — 4
6․ Սիրիա — 2
B Խումբ
1․ Սաուդյան Արաբիա — 16 միավոր
2․ Ճապոնիա — 12
3․ Ավստրալիա — 11
4․ Օման — 7
5․ Չինաստան — 5
6․ Վիետնամ — 0
Խմբերում լավագույն երկու թիմերը ստանում են ԱԱ-2022-ի ուղեգիր, իսկ երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը կխաղարկեն վերջին՝ 5-րդ ուղեգիրն ասիական գոտուց։























































