Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Բրազիլիայի հետ ոչ-ոքին (0-0) ԱԱ-2022-ի ընտրական փուլում։
«Հենց սկզբից մենք համոզված էինք, որ կարող ենք հաղթել։ Փորձում էինք խաղալ, բայց միշտ չէ, որ հաջողվում էր: Կարևորն այն է, որ մենք ամեն ինչ լավ ենք անում։ Մենք չենք պարտվել և շարունակում ենք շարժվել առաջ։
Ես մոտեցա այս խաղին բավականաչափ ուժեր հավաքած։ Շատ լարված խաղ էր: Ես լավ եմ, այլապես չէի խաղա: Հեշտ չէ խաղալ այն ռիթմով, որը պահանջում էր այս հանդիպումը»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։
Արգենտինայի հավաքականն ապահովեց տեղը ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլում։ Դա պարզ դարձավ Հարավային Ամերիկայի ընտրական մրցաշարի հերթական հանդիպումներից հետո, որոնք տեղի ունեցան նոյեմբերի 17-ի գիշերը (Երևանի ժամանակով)։























































