Արգենտինայի հավաքականն ապահովեց տեղը ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլում։ Դա պարզ դարձավ Հարավային Ամերիկայի ընտրական մրցաշարի հերթական հանդիպումներից հետո, որոնք տեղի ունեցան նոյեմբերի 17-ի գիշերը (Երևանի ժամանակով)։
Արգենտինացիները սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղացին Բրազիլիայի հետ (0-0), իսկ քիչ անց Չիլիի հավաքականը սեփական հարկի տակ պարտվեց Էկվադորին (0-2): Այս արդյունքների շնորհիվ Արգենտինան, որն իր ակտիվում ունի 29 միավոր, հաստատ չի իջնի 4-րդ տեղից, որը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղիղ ուղեգիր է տալիս։
Հարավային Ամերիկայի ընտրական մրցաշարի առաջատարը Բրազիլիան է (35 միավոր), որն ավելի վաղ իրեն երաշխավորել էր աշխարհի առաջնության ուղեգիր։
Արդյունքներ
Բոլիվիա — Ուրուգվայ․ 3-0
Վենեսուելա — Պերու․ 1-2
Կոլումբիա — Պարագվայ․ 0-0
Արգենտինա — Բրազիլիա․ 0-0
Չիլի — Էկվադոր․ 0-2
Մրցաշարային աղյուսակ
1․ Բրազիլիա — 35 միավոր
2․ Արգենտինա — 29
3․ Էկվադոր — 23
4․ Կոլումբիա — 17
5․ Պերու — 17
6․ Չիլի — 16
7․ Ուրուգվայ — 16
8․ Բոլիվիա — 15
9․ Պարագվայ — 13
10․ Վենեսուելա — 7
























































