«Արարատ-Արմենիայի» և Բուրկինա Ֆասոյի հավաքականի ֆուտբոլիստ Զաքարիա Սանոգոն մասնակցեց Ալժիրի դեմ հանդիպմանը:
Աշխարհի առաջնության որակավորման փուլի աֆրիկական գոտու 6-րդ տուրում Բուրկինա Ֆասոյի հավաքականը արտագնա խաղում 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց Ալժիրի ընտրանու հետ:
Սանոգոն դաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 78-րդ րոպեին: Իսկ մինչ այդ Սանոգոն գոլի հեղինակ դարձավ՝ 37-րդ րոպեին հաշիվը դարձնելով 1-1։
6 խաղից հետո Բուրկինա Ֆասոն, վաստակած 12 միավորով, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:























































