Հայտնի է դարձել՝ որ համարի մարզաշապիկով կխաղա պաշտպան Դանի Ալվեշը «Բարսելոնայում»։
Բրազիլացին վերցրել է 8 համարը։ Այս համարի մարզաշապիկով կատալոնական ակումբում նախկինում երկար ժամանակ հանդես է եկել Անդրես Ինյեստան։
Նշենք, որ սա միակ ազատ համարն է եղել թիմում։ Այն ազատվել էր Միրալեմ Պյանիչի հեռանալուց հետո։
Посмотреть эту публикацию в Instagram
Ալվեշը մի քանի օր առաջ է վերադարձել «Բարսելոնա»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտ, բայց թիմում կարող է խաղալ հունվարից։
























































