Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը պատասխանել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի Սան Մարինոյի դեմ խաղում (10-0) ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստի մասին հարցին.
«Լավագույն խաղացողը Աարոն Ռամսդեյլն է։ Նա ոչ մի գոլ բաց չթողեց ազգային հավաքականում իր դեբյուտային խաղում»,- գրել է Լինեկերն իր Twitter-ում։
Այդ խաղում Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խփել է 4 գնդակ և ազգային հավաքականում գոլերի քանակով հավասարվել Լինեկերին (48)։ Երկրորդ տեղում Բոբի Չարլթոնն է (49), իսկ առաջատարը Ուեյն Ռունին է (53):
Անգլիայի հավաքականը խմբում գրավեց առաջին տեղը և ձեռք բերեց Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր:
























































