«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուն իր մոտակա ապագան կապում է կատալոնական ակումբի հետ։
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, 29-ամյա խաղացողը պատրաստվում է կատալոնական ակումբի կազմում խաղալ առնվազն մինչև 2022 թվականի ամառ։
Բրազիլացին մտադիր չէ հունվարին թիմը փոխելու տարբերակներ դիտարկել՝ նախընտրելով նման լուրջ հարցերով զբաղվել արտամրցաշրջանային ժամանակահատվածում։
Ընթացիկ մրցաշրջանում Կոուտինյուն «Բարսայի» կազմում անցկացրել է 11 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։
























































