Նոյեմբերի 15-ին կայացել են Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 6-րդ տուրի առաջին հանդիպումները:
Առաջատար «Երևանը», պարտվելով 4:6 հաշվով ՀՊՏՀ-ին, հանդիպման վերջնամասում դարպասապահի փոխարեն խաղադաշտ է դուրս բերել 5-րդ խաղացողի և կարողացել էփրկել հանդիպումը: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 6-6 հաշվով:
Մյուս խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել է «Ֆալկոնսին»՝ 15-4 հաշվով:
6 խաղից հետո «Երևանը» 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Արարատ-Արմենիան» 15 միավորով երկրորդն է, ՀՊՏՀ-ն 14 միավորով երրորդն է:
























































